Աննախադեպ փոփոխություն՝ Նիկոլ Փաշինյանի կյանքում

Հայաստանում առաջին անգամ նշվող քաղաքացու օրվա առթիվ Մաշտոցի պուրակում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներից մեկի այն հարցին՝ ի՞նչ է փոխվել մեկ տարվա ընթացքում նրա կյանքում, պատասխանել է. «Իմ կյանքում սա է փոխվել, որ չեմ կարողանում իմ հարազատ քաղաքում ազատ քայլել»:

Առաջին հայացքից կատակ թվացող այս պատասխանի մեջ, թերևս, ամփոփված է  բազմաշերտ իմաստ ու աննախադեպ փաստի արձանագրում. քաղաքացին վերջին տասնամյակների կտրվածքով առաջին անգամ հաշտ է իր քաղաքական իշխանության հետ, սեփական ղեկավարությանը դիտարկում է ոչ թե որպես երկրի արյունը ծծող ինչ-որ հրեշի, որը գլխավոր մեղավորն է պետության բոլոր դժբախտություններում, այլ՝ որպես նույն  հասաակության մի մասնիկ, որին նույն հասարակությունը արտոնել է, օժտել է երկիրը ղեկավարելու պատասխանատու առաքելությամբ:

Այո՛, դեռ բազմաթիվ խոստումներ կան, որ Փաշինյանն ու նրա թիմը պետք է կյանքի կոչեն՝ արդարացնելու հասարակության սպասելիքները, դեռ բազմաթիվ անելիքներ կան, սակայն կարևորագույնն այստեղ այն է, որ չկա վսահության ճգնաժամ,   որ նույնիսկ թույլ տրվող կամ թույլ տրվելիք սխալները, որոնք բնական երևույթ են ու անխուսափելի ցանկացած պարագայում, ընկալելի ու հանդուրժելի են նաև ժողովրդի կողմից, և դա միայն այն պատճառով, որ իշխանության  ու հասարակության միջև խորն անջրպետը վերացված է, այն պարզ հանգամանքով պայմանավորված, որ մարդիկ այլևս չեն ատում քաղաքական ղեկավարությանն,այլ ամբողջությամբ աջակցում ու վստահում են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.