«Սահմանի անվտանգությունը մեր երկրի անվտանգությունն է, մեր ապագայի անվտանգությունն է, մեր երեխաների անվտանգությունն է». Փաշինյան

Հայաստանում այսօր նշվում է Սահմանապահ զորքերի օրը:

«Սահմանի անվտանգությունը մեր երկրի անվտանգությունն է, մեր ապագայի անվտանգությունն է, մեր երեխաների անվտանգությունը», - այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչությունում՝ Սահմանապահ զորքերի օրվա միջոցառման ժամանակ։

«Հայաստանի Հանրապետություն ասելով առաջին հերթին մենք նկատի ունենք մեր երկրի սահմանները, որովհետև այդ սահմաններով է տեղորոշվում մեր տեղը երկիր մոլորակի վրա, մեր տեղն արևի տակ, ապագայի և անցյալի մասին մեր պատկերացումը։ Եվ ուրեմն սահմանապահ ծառայությունը, սահմանապահի օրն այս առումով ունի չափազանց կարևոր նշանակություն։ Այսօր մենք նշում ենք Սահմանապահի օրն, առաջին հերթին նկատի ունենալով Ազգային անվտանգության ծառայությանը, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին, բայց ուզում եմ ընդգծել, որ մեզ հայտի հանգամանքների բերումով այսօր սահմանապահ լինելը, ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն և այդ առաքելությունն այսօր պատվով կատարում են Սահմանապահ զորքերի ծառայողները, Զինված ուժերի ծառայողները, Ոստիկանության զորքերի ծառայողները, և այսօր Հայաստանում առնվազն դե ֆակտո գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին սահմանապահ գյուղ, կամ սահմանապահ բնակավայր, և, այս առումով, Սահմանապահի օրը տոն է ոչ միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի այլև մեր Զինված ուժերի, ժողովրդի համար, որովհետև մեզնից յուրաքանչյուրն առաջին հերթին մտածում է սահմանի մասին, որովհետև սահմանի անվտանգությունը մեր երկրի անվտանգությունն է, մեր ապագայի անվտանգությունն է, մեր երեխաների անվտանգությունն է», - ասաց վարչապետը՝ նախ շնորհավորելով տոնի կապակցությամբ, ապա շնորհակալություն հայտնելով բոլորին կատարած աշխատանքի համար։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.