Հեղափոխության խորքային արդյունքը՝ թվերով. ի՞նչ արձանագրեց Փաշինյանը

Ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերով անդրադարձել է նոր աշխատատեղերի իր՝ բազմիցս հնչեցրած թվերին`խոսելով 50141 աշխատատեղերի մասին: 

Փաշինյանի նման քայլն, ըստ էության, միանգամայն բնական պետք է համարել, քանի որ հատկապես վերջին շրջանում բուռն քննարկումների առարկա է դարձել այն հարցը, թե վերջին մեկ տարում նոր իշխանություններին ի՞նչ է հաջողվել անել հատկապես տնտեսական բնագավառում: Ընդդիմախոսները հաճախ են սիրում կրկնել այդպես էլ կյանքի չկոչված տնտեսական հեղափոխության մասին՝ իրավիճակը ներկայացնելով բացառպես իրենց ձեռնտու տեսանկյունից:

Փաշինյանը ուղիղ եթերում տող առ տող ներկայացրել է Հայստանում հետհեղափոխական շրջանում գոյացած կամ նոր գրանցված աշխատատեղերի վերաբերյալ ՊԵԿ-ից ստացված տվյալները:

Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի նկատմամբ 50 հազար 141-ով ավելի աշխատատեղ է գոյացել կամ գրանցվել: 

Նշված ժամանակահատվածում՝ 2019 թվականի հունվարին, 2018 թավականի հունվարի նկատմամբ աշխատատեղերի աճի ցուցանիշը՝ 

Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլետների նորոգում՝ 16 427 աշխատատեղի աճ: 

Մշակվող արդյունաբերությունում՝ 9551 աշխատեղի աճ: 

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 8334 աշխատատեղի աճ: 

Սպասարկման այլ ծառայությունների ոլորտ՝ 2574 

Տեղեկատվություն և կապ՝ 2260 

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 1834 

Ֆինանսական և ապահովագրական գործունություն՝ 1348 

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 1063 

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 1056 

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 1033 

Կրթություն՝ 892 

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 749 

Այլ՝ 718 

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 345: «Եվ այսպես 22 տող»,-ասել է Փաշինյանը: 

«Հնարավոր է՝ ոմանց համար այս թվերը ֆանտաստիկայի ժանրից թվան, բայց այս ֆանտաստիկան այսօր իրականություն է Հայաստանի Հանրապետությունում: Ես սա ոչ թե Հայաստանի կառավարության գործունեության հաջողությունն եմ համարում, ես սա համարում եմ մեր քաղաքացիների, ընկերությունների, գործարարների գիտակցության բարձրացմամբ, կամ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի արդյունք: Որովհետև այս բոլոր մարդիկ, անհատ ձեռներեցները, ձեռնարկությունները, նրանք ենք մեկ տարի առաջ ՀՀ-ում ոչ բռնի և թավշյա հեղափոխություն իրականացել, և հիմա տեր են կանգնում հեղափոխությանը»,-մեկնաբանելով ուղիղ եթերում հնչեցրած տվյալները՝ հայտարարել է Փաշինյանը:

Ինչի՞ մասին են վկայում վարչապետի վկայակոչած թվերն, արդյոք կարելի՞ է պնդել, որ տասնյակ հազարների հասնող աշխատատեղերն իրականում հետհեղափոխական շրջանում նոր գոյացած և բացառապես կառավարության հանճարեղ տնտեսական քաղաքականության  ցնցող արգասիք են: Իհարկե, ոչ, քանի որ դեռևս, ինչպես հայտնի է, տնտեսական հեղափոխությունը լիարժեքորեն չի կայացել, այլ ընդամենը փորձ է արվում արագացնել դրան տանող ընթացքն ու հեղափոխությունը կապիտալիզացնել հատկապես տնտեսության ոլորտում:

Եվ ուրեմն՝ ինչո՞ւմն է բանը: Բանն այն է, որ այդ թվերում արտացոլված են հետհեղափոխական ռեալներին բնորոշ պատկերն, հասարակության շրջանում տեղի ունեցծ այն հոգեբանական փոփոխությունները, որոնք արդյունք են դարձել հասարակւթյուն-իշխանություն ընդհատված կապի վերականգնման: Մարդիկ այլևս սկսել են վստահել բարձրագույն իշխանություններին ու հարկեր մուծելիս կամ պետության հետ հարաբերվելիս ստիպված չեն լինում իրենք իրենց հարց տալ՝ հարկերն ո՞ւր են գնալու, ո՞ւմ գրպանը կամ արդյոք հասնելո՞ւ են պետական գանձարան, թե՞ ոչ:

Իսկ սա նշանակում է, որ տնտեսական հեղափոխության առաջին ու ամենամեծ քայլն իրականում արված է ու պսակվել է հաջողությամբ: «Տնտեսական հեղափոխություն» ասվածն առաջին հերթին, անշուշտ, նշանակում է գործարար, անհատ ձեռներեց-պետություն հարաբերությունների փիլիսոփայության  արմատական վերանայում, երբ քաղաքացին սեփական ղեկավարությանը չի համարում թալանչի ձրիակեր, այլ գիտակցում է, որ իր մուծած ամեն մի լուման ծառայեցվելու է համընդհանուր նպատակին՝ պետության կայացմանն, այլ ոչ թե գնալու է ասենք օֆշորներ: Այս իմաստով Փաշինյանի բերած թվերը տպավորիչ են երևիթե ոչ այնքան իրենց ճոխությամբ, որքան դրանց խորքում պարփակված իմաստով՝ փաստելով, բովանդակությամբ:

Տնտեսական հեղափոխության գործընթացը դրված է անշեղ ընթացք երաշխավորող ռելսերի վրա, ինչը, թերևս, համազգային նվաճում է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.