Փաշինյանը բանաձևեց հայ-ռուսական հարաբերությունների նոր ֆորմացիան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ռուսական «Независимая газета»-ին տված հարցազրույցում պատասխանելով ներհայաստանյան իրավական պրոցեսների ու հայ-ռուական հարաբերությունների միջև առկա կապի մասին հարցին (լրագրողը, մասնավորապես, շեշտել էր Քոչարյանի ու Խաչատուրովի պարագաներն, ինչպես նաև մատնանշել հեղափոխությունից հետո «Սասնա ծռերի» ազատ արձակման հանգամանքը՝ հարց բարձրացնելով՝ արդյոք հնարավոր չէ՞ նախկին չինովնիկների նկատմամբ ավելի մեղմ քաղաքականություն որդեգրել), հայտարարել է. «Ռուսական վերլուծական շրջանակներում ոչ միշտ են հասկանում հայաստանյան իրականությունը: Ես մեկ  անգամ չէ, որ ասել եմ՝ Ռուսաստանում հաճախ են ընկեր համարել այնպիսի հայ քաղաքական գործիչների, ովքեր, այսպես ասենք, ժողովրդի շրջանում բացարձակ պոպուլյար չեն, նյարդայնացնում էին: Ցանկանում եմ ասել հետևյալը՝ Հայաստամում Ռուսաստանի բարեկամը ո՛չ վարչապետն է, ո՛չ  էլ առանձին քաղաքական գործիչներ. Ռուսաստանի բարեկամը հայ ժողովուրդն է: Սա պետք է հաշվի առնել, այլ ոչ թե նախապատվությունը տալ առանձին անհատներին՝ հակառակ հայ ժողովրդի:

Ինչ վերաբերում է կոնկրետ Քոչարյանին, ապա կասեմ, որ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ: Սա էությունն է այն քաղաքական փոփոխությունների, որոնք տեղի ունեցան մեր երկրում: Այժմ կալանքի տակ է գտնվում անգամ այն փոխնախարարն, ում ես անձամբ եմ նշանակել: Հարազատիս դեմ հարուցված է քրեական գործ: Իսկ մարտի 1-ի իրադրաձությունները պետք է հետաքննվեն ու մեղավորները պատժվեն:

Հայաստանում չի կարող գոյություն ունենալ մի իշխանություն, որը գնդակահարում է սեփական ժողովրդին: Եվ սա ոչ միայն անցյալի, այլև ներկայի հարց է»:

Այսպիսով՝ Փաշինյանը հայարարում է երկու կարևոր բան՝ առաջին՝ Հայաստանն այլևս երբեք նախկինը չի լինի, երկրորդ՝ հայ-ռուսական հարաբերություններում վճռորոշ դերը վերապահված է ոչ թե քաղաքական գործիչներին, այլ հասարակությանը, և եթե Մոսկվան ցանկանում է իսկապես ամուր հիմքերի վրա կառուցել հայ-ռուսական հարաբերություններն ու պահպանել դրանց ռազմավարական բնույթն, ապա պետք է կարողանա նախ՝ ընդունել հայաստանյան նոր ռեալներն, ապա՝ շեշտը դնել ոչ թե հակաժողովրդական քաղաքական գործիչների հետ երկկողմանի, հաճախ թաքուն բնույթ կրող պայմանավորվածությունների ձեռքբերման վրա, այլ բարեկամություն անել հասարակության հետ, ում հետ երկխոսությունն ու ջերմ հարաբերությունների կերտումն է, որ կերաշխավորի միջպետական ռազմավարական հարաբերթյունների շարունակականությունն ու հարատևությունն ՝ անկախ այն հանգամանքից՝ Բաղրամյան 26-ում ով է նստում, կամ Կառավարության ղեկավարն ով է. որևիցե հակառուսականություն փնտրել պետք չէ նոր Հայաստանում ընթացող իրավական պրոցեսների հետևում, քանի որ դրանցում չկա հակառուսական որևիցե  ենթատեքստ:

Փաշինյանի ուղերձն, իհարկե, հստակ է ու երկակի մեկնաբանությունների տեղիք չտվող, սակայն ողջ խնդիրն այս պարագայում այն է, թե ինքը՝ Մոսկվան, որքանով պատրաստ կլինի հայ-ռուսական հարաբերոթյուններում ֆորմացիայի նման փոփոխության, չէ՞ որ տասնամյակներ ի վեր Կրեմլը Երևանի հետ հարաբերություններ կառուցելիս առաջնորդնվել է միանգամայն այլ փոիլիսոփայույամբ, որը շատ իմաստներով գուցե համապատասխանել է ռուսական շահերին, սակայն արմատապես հակասել է հայ հասարակության  նպատակներին՝ դարձնելով ռամավարական հարաբերություները շատ իմաստներով ձևական կամ ընդամենը դեկլարատիվ բնույթ կրող:

Նոր Հայաստանի պայմաններում Ռուսաստանն ունի՞ այլընտրանք, քան այն, ինչ առաջակում է  Փաշինյանը: Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական համաշխարհային ներկա իրողություների պայմաններում Մոսկվային շատ դժվար կլինի հետքայլ կատարելը ոչ միայն այն պատճառով, որ, ինչպես ասում են, մրցակցությունն է խեղդում, այլ այն իրղությամբ պայմանավորված, որ երկրի ղեկավարն է տարբեր իր բոլոր նախորդներից, ում համար սեփական աթոռը գերնպատակ չէ, ով չի պատրաստվում կարչել դրանից:  

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.