Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ

Ապրիլի 24-ին Ուրուգվայում գտնվող ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Ուրուգվայի խորհրդարանում հանդիպել է երկրի փոխնախագահ, հանրապետության խորհրդարանի նախագահ Լուսիա Տոպոլանսկիի (Lucía Topolansky) հետ:

Մայիլյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը և կարգավորման շուրջ արցախյան կողմի մոտեցումները։

Նախարար Մայիլյանը և փոխնախագահ Տոպոլանսկին մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, տարածաշրջանում կայունության պահպանման և երկարաժամկետ խաղաղության հաստատման շուրջ։

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.