Քաղաքական ապաստան հայցելը լավ երևույթ չէ.Մելքումյան

Ապրիլի 25-ին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն հայտաարել է, որ չի կարծում, որ ՀՀ-ում քաղհալածյալներ կան։

«Ես չեմ գտնում, որ կա: Հակառակը՝ քաղաքական հեղափոխությունը բերեց ժողովրդավարության ընդլայնմանը: Արդյունքում այդ տիպի խնդիրները լուծվել են: Ակտուալը մնում է տնտեսական հեղափոխությունը»,-համոզմունք է հայտնել նա։

Հարցին, թե ինչպես է վերաբերում Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ից քաղաքական ապաստան խնդրելու հարցին, Միքայել Մելքումյանը պատասխանել է,որ Գործընթացը բացառապես իրավական ընթացք ունի, բայց  յուրաքանչյուր մարդու գործն է՝ ինչ վարվելակերպ է ընտրում այս կամ այն երկրում խնդիրները կարգավորելու համար: 

Մելքումյանն, այդուհանդերձ, կարծիք հայտնեց, որ քաղաքական ապաստան հայցելը լավ երևույթ չէ։

Ինչպես հայտնի է, ավելի վաղ հայտարարվել է, որ Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Կարելիայի հանրապետությունում ձերբակալված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հիմքեր ունի Ռուսաստանում քաղաքական ապաստան խնդրելու համար: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.