«Ինթերնեշնլ Մանուֆաքչրինգ գրուպ» ընկերությանը մաքսային արտոնություն կտրամադրվի

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը Կառավարությունն այսօրվա նիստին ներկայացրեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրել «Ինթերնեշնլ Մանուֆաքչրինգ գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը։

Նախարարը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային սարքավորումների` հեռուստացույցների, լվացքի մեքենաների, սառնարանների և օդորակիչների արտադրության մեջ (Արմավիրի մարզ, գ. Մերձավան)։

Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում ներդրումների չափը կհասնի 4.87 մլրդ ՀՀ դրամի: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 60-70 նոր աշխատատեղ՝ 200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Կառավարությունն ընդունեց նախագիծը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.