Չինաստանում ՀՀ դեսպան Մանասարյանը կարևորեց փոխադարձ տնտեսական կապերի զարգացումը

Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները ներկայումս բարձր մակարդակի վրա են, սակայն անհրաժեշտ է էլ ավելի զարգացնել  երկու երկրների միջև տնտեսական կապերը։ Հայ-չինական հարաբերությունների, նախատեսվող ծրագրերի, Պեկինում ընթացող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գագաթնաժողովի և այլ հարցերի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ ևլիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի հետ։

-Պրն Մանասարյան, Հայաստանն ու Չինաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակը։ Շուրջ 3 տարի էինչ վարում եք դեսպանիպաշտոնը։ Ինչպե՞ս կբնութագրեք հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը:

 - Հայ-չինական հարաբերությունները բարձր մակարդակի են, քաղաքական առումով որևէ հակասություն չունենք, ամենաբարդ հարցերում անգամ Հայաստանը միշտ մատնանշում է, որ մենք միասնական Չինաստանի կողմնակից ենք: Հայաստանը կիսել է Չինաստանի դիրքորոշումը Տիբեթի, Սինդիանի վերաբերյալ, միևնույն ժամանակ միշտ գնահատել ենք Չինաստանի բալանսավորված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում: Հարաբերությունների զարգացումն ընթանում է բնականոն կերպով: Պետք է անկեղծորեն ասել, որ տնտեսական համագործակցությունը մի փոքր ետ է մնում, բայց, հուսով ենք, որ կկարողանանք հասնել որոշակի հաջողությունների: Որոշ նախագծեր քննարկման փուլում են գտնվում: Չինաստանը մեզ համար դարձել է երկրորդ առևտրային գործընկերը ապրանքների ծավալով և այստեղ էլ բավականին մեծ հնարավորություններ կան թե՜ արտահանման, թե՜ ներմուծման մասով:

Ի՞նչ է նախատեսված դեսպանության օրակարգում 2019-֊20 թվականների համարՀատկապեսո՞ր ուղղությամբ է Հայաստանի դեսպանությունն այժմ ակտիվ աշխատանքներ տանում:

- Դեսպանությունն իրականացնում է իր բնականոն գործունեությունը: Ինչպես արդեն նշեցի, քաղաքական դաշտում որևէ հակասություն չունենք: Մեզ համար այսօր շատ կարևոր է զարգացնել տնտեսական կապերը: Դա լինելու է մեր հիմնական ուղղություններից մեկը՝ ներդրումային ծրագրերի իրականացում, համատեղ ձեռնարկությունների բացում, տեղեկատվական ոլորտում ռեալ համագործակցություն: Ցանկանում եմ, որ  հայ գործարարներն ավելի ակտիվ լինեն Չինաստանի հետ համագործակցության խնդրում: Շատ դեպքերում մենք նկատում ենք, որ Չինաստանը կազմակերպում է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներ, սակայն հայ գործարարները այնքան էլ ակտիվ չեն մասնակցում դրանց: Իհարկե, դա էլ ունի իր բացատրությունը, բայց տնտեսական ոլորտն այն ուղղություններից է, որտեղ, իրոք, պետք է ակտիվ լինել,  որպեսզի կարողանանք հասնել հաջողության: Նույնը հորդորում ենք չինացի գործընկերներին. ավելի ակտիվ մասնակցելու հայկական միջոցառումներին: Բավականին բարձր հաճախականությամբ չինական ընկերության ներկայացուցիչներն այցելում են Հայաստան, փորձում են հասկանալ բիզնես մթնոլորտը մեր երկում, ներդրումային դաշտի յուրահատկությունները: Դա պետք է շարունակվի և, ի վերջո, կտա իր արդյունքը:

-Այժմ Պեկինում ընթանում է «Մեկ գոտիմեկ ճանապարհ» միջազգային երկրորդգագաթնաժողովըՉինաստանի իշխանությունները լուրջ ակնկալիքներ ունեն այդգագաթնաժողովից։  Ի՞նչ եք կարծում,  Հայաստանը ինչ քայլեր է ձեռնարկում և որն էՀայաստանի դերը «Մեկ գոտիմեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում:

 

Կարծում եմ, այս նախաձեռնության շրջանակում մեզ համար կարևոր է լոգիստիկ հարցերի մեջ մեր մասնակցությունը գտնել կարողանալը: Խոսքը առաջին հերթին «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մասին է, և այս աշխատանքները կատարվում են: Միևնույն ժամանակ այլ ոլորտներում էլ նույնպես աշխատաքներ են իրականացնում: Այս տարի Հայաստանից մասնակցում է Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ով այստեղ համապատասխան փաստաթղթեր է ստորագրելու: Յուրաքանչյուր ակտիվություն, յուրաքանչյուր ձեռքբերում տնտեսական ոլորտում կարելի է որակել նաև որպես քայլ այս նախաձեռնության շրջանակում: Դրանք կարող են լինել լոգիստիկ, էներգետիկ, բնապահպանական ծրագրեր, համագործակցություն անվտանգության, տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտում։ Այս ամենը կարող ենք իրականացնել այս նախաձեռնության շրջանակում: Նախաձեռնությունը սկսվեց, երբ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հռչակեց «Մեծ մետաքսի ճանապարհ» ծրագիրը, որն այնուհետև վերաձևավորվեց որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնություն: Գաղափարախոսությունը հետևյալն է՝  գլոբալիզացիայի միջոցով, տնտեսությունների փոխկապակցման և ինտեգրման արդյունքում գալ հասնել սոցիալական մակարդակի բարձրացման ու ավելի բարեկեցիկ կյանքի:

-Հայաստանի եւ Չինաստանի զբոսաշրջության զարգացման տեսանկյունից ի՞նչհնարավորություններ կանԱրդյոք նախանշվա՞ծ են հստակ ուղղություններ:

2-3 տարի առաջ Հայաստան այցելած չինացի զբոսաշրջիկների քանակը կազմում էր շուրջ 3 հազար մարդ տարվա կտրվածքով: 2018 թվականին այն կազմել է մոտ 10 հազար զբոսաշրջիկ: Դա քիչ է, բայց դինամիկան շատ բարձր է: Այս դինամիկան հույս է տալիս, որ զարգացումը շարունակվելու է: Այդ նպատակով զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված ընկերությունները պետք է հասկանան, որ կան բաղադրիչներ՝ առանց որոնց հնարավոր չէ զարգացնել զբոսաշրջությունը: Ակնհայտ է, որ պետք է ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ, չինարեն խոսող զբոսավարներ, չինական բաղադրիչներով խոհանոցներ հյուրանոցներում և այլն, և դա իրականացվում է: Իհարկե, ամենամեծ խոչընդոտը ուղիղ չվերթի բացակայությունն է, բայց անգամ չվերթի բացակայության պարագայում մենք ունենք դինամիկա, որը ցույց է տալիս, որ Հայաստանը չինացիների համար հետաքրքրությունն է ներկայացնում: Ուղիղ չվերթը կլինի թվերի բարձրացման հետ՝ չի կարող առանց ուղևորների չվերթ լինել, և ուղևորներ ունենալու պարագայում չի կարող չվերթ չբացվել: Պետք է աչալուրջ լինել՝ եթե այդ զբոսաշրջիկների թիվը ավելանա, արդյոք կկարողանա՞նք սպասարկել այդ քանակությամբ զբոսաշրջիկների:

Ավելին՝ Armenpress.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.