Աստղիկ ԲԿ-ն՝ առողջապահության ոլորտի առաջատար. աննախադեպ նվաճում

Հայաստանում աննախադեպ բան է տեղի ունեցել. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում՝  կենդանի դոնորից ռեցիպիենտին։  Վիրահատությունը կատարվել է ապրիլի 24-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝  Մոսկվայի Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի մասնագետների աջակցությամբ։

Ինչպես նշել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխպատվաստումը կատարվել է անվճար այն դեպքում, երբ արտերկրում նման վիրահատության գինը տատանվում է 100 հազար դոլարի շրջանակներում. լյարդի մի բիլթն աղջկանից փոխպատվաստվել է մորը՝ շանս տալով փրկել վերջինիս կյանքը:

«Նախատեսում ենք նաև 2020թ. բյուջեում ավելացնել փոխպատվաստումների համար հատկացվող միջոցները, որպեսզի կարողանանք ավելի շատ միջամտություններ կատարել՝ փրկելով ավելի շատ կյանքեր»,-մասնավորապես՝ նշել էր նախարարը։ 

Իր հերթին «Աստղիկ» բժշկական կենտրոնի ղեկավար Ասատուր Ասատրյանը լրագրողների հետ զրույցում բացահայտել է, թե ինչպես է հաջողվել բժշկական կենտրոնին գրանցել նման աննախադեպ ձեռքբերում և իրագործել աներևակայելին:

«Սրանից մի երկու տարի առաջ մեր առջև դրեցինք ամբիցիոզ մի ծրագիր, որ «Աստղիկ» ԲԿ-ում կատարվի լյարդի տրանսպլանտացիա, և երկու տարվա աշխատանքի, վերապատրաստման արդյուքնում, մեզ մոտ ստացվեց կատարել վիրահատությունը, որի համար այսօր շնորհավորանքներ ենք ստանում, բայց դեռ սպասվում է  երկար աշխատանք մեր հիվանդների հետ, ովքեր պետք է դեռ երկար վերականգնվեն: Մեր մյուս ամբիցիոզ ծրագրերից է սրտի պատվաստումը: Բժշկական կենտրոնն ունի շատ ուժեղ սրտաբանական թիմ, և դա ռեալ է մեր կենտրոնի համար: Ինչպես պարոն Թորոսյանն ասեց, եթե զարգանա դիակային օրգանների հնարավորությունը, որ վերցնենք, շատ ռեալ է, որ նաև սրտի տրանսպլանտացիան զարգանա մեր կենտրոնում, որի կարիքը շատ կա, մեծ թվով հիվանդներ կան, ովքեր սպասում են դրան: Արդեն զանգահարում են ու ասում են՝ մենք պետք է գնայինք արտասահման լյարդի պատվաստման համար, բայց այսօր լսեցինք, որ ձեր կենտրոնում անում եք, չենք ուզում գնանք, ուզում ենք գալ ձեզ մոտ, ծանոթանալ, հետազոտվել:  Սա, իմ կարծիքով, դրական արձագանք է»,-իր խոսքում ընդգծել է Ասատրյանը:

Պետք է արձանագրել, որ տեղի ունեցածն իսկապես հսկայական ձեռքբերում է: «Աստվիկ» բժշկական կենտրոնին հաջողվել է անել այն, ինչ երբևիցե չի հաջողվել ոչ մեկին, և սա, անկասկած, առաջին հերթին լավ, կազմակերպված աշխատանքի բնական արդյունք է և փաստական ապացույցն այն բանի, որ բժշկական կենտրոնի ղեկավարությունն այսօր հստակ գիտակցում է իր առաքելությունն ու ունի հստակ տեսլական ու պատկերացում, թե ինչին  է միտված լինելու առաջատար այս բժշկական կենտրոնի բազմավեկտոր աշխատանքը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում:

Ուրախությամբ պետք է արձանագրել, որ եթե իսկապես հաջողվի արմատավորել ձեռքբերած փայլուն արդյունքն  ու զարգացնել այս ուղղությունն, ապա Հայասանը կարող է դառնալ ոչ միայն տարածաշրջանայնին, այլև անգամ համաշխարհային կենտրոն՝ հաշվի առնելով թե՛ մատուցվող բուժօգության որակը, թե՛ գինը:

«Աստղիկ» բժշկական կենտրոնի ղեկավարությունն ունի հստակ պատկերացում, թե ինչպես է հնարավոր լինելու դրան հասնել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.