Պատանի և երիտասարդ ձյուդոիստները հավաք են անցկացնում Սոչիում

Armsport.am-ի փոխանցմամբ՝ ձյուդոյի երիտասարդների և պատանիների ՀՀ հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում ՌԴ Սոչի քաղաքում՝ հավաքականների ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի և մարզիչ Գոռ Հարությունյանի գլխավորությամբ:

Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Երկու հավաքականների համար էլ այս հավաքը նախապատրաստական է. պատանիների հավաքականը կմեկնի Ռումինիա՝ Քլուջ Նապոկա քաղաքում կայանալիք ԵՎրոպայի գավաթի մրցաշարին և միջազգային ուսումնամարզական հավաքին, իսկ երիտասարդները կմասնակցեն Լիտվայի Կաունաս քաղաքում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.