Խոշոր ավտովթար Երևանում

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Հերացի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց, դեպի Խանջյան փողոց տանող թունելի սկզբնամասում, բախվել են Սարգիս Եղիազարյանի վարած Kia Forte մակնիշի 35 ZD 911 համարանիշի և Հարություն Վարդանյանի վարած Subaru Lexus V4 մակնիշի 35 QT 061 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկեությունների ներկայացուցիչները։ 

Մեկնաբանություններ