Խորհրդարանն ընդունեց մի շարք օրինագծեր

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը։

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունվեց  նաև «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» , «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների` մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության` մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին նաև «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.