Նորագավիթի մաքսայինի նորանշանակ պետը Փաշինյանի հետ արյունակցական կապ չունի.Անանյան

Դավիթ Անանյանն այսօր ՊԵԿ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է,որ Նորագավիթի մաքսայինի նորանշանակ պետը Փաշինյանի հետ արյունակցական կապ չունի:

«Ճիշտն ասած ես մամուլից տեղեկացա, որ մամուլն այդպիսի տեղեկատվություն ունի, մենք պարզեցինք, որ դա ապատեղեկատվություն է, նրանք արյունակցական կապ չունեն, բայց ծանոթ են, որքանով ես գիտեմ: Եթե Գեղամ Սարբազյանի մասին է խոսքը, ինքը բավականին երկար տարիներ աշխատել է ՊԵԿ համակարգում, սկսել է աշխատանքը տեսուչից, հասել է հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնին և իմ պաշտոնավարման ժամանակ հարկայինից տեղափոխվել է հարկայինից մաքսային ծառայություն»,- ասել է Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ եթե անգամ տեղեկությունը ճիշտ լիներ, դրա մեջ էլ վատ բան չկա, որովհետև փոքր երկիր է, և կարող է պարզվել, որ որևէ մեկը մյուսի հարազատն է: 

Ինչ վերաբերում է «Առինջ մոլում» ստուգումներին, որին այլ տեղեկատվություն չի հաջորդել, Դավիթ Անանյանն ասել է, որ լրացուցիչ տեղեկատվություն չի եղել, որովհետև քրեական գործի շրջանակներում հարկ վճարողի վարքագծին քրեական գնահատական կտրվի:


Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.