Նազարբաևն առաջարկել է Տոկաևին առաջադրել Ղազախստանի նախագահի պաշտոնում

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է երկրի նախագահի պաշտոնակատար Քասիմ Ժոմարտ Տոկաևին «Նուր Օտան» կուսակցության կողմից առաջադրել երկրի ղեկավարի պաշտոնում: 

«Ես քննարկման եմ դնում Տոկաևին Ղազախստանի նախագահի պաշտոնում առաջադրելու հարցը»,- ասել է Նազարբաևը:

Հիշեցնենք, որ Ղազախստանը 30 տարի ղեկավարած Նազարբաևը հրաժարական էր տվել մարտի 20-ին, ինչից հետո երկրի ղեկավար էր դարձել մինչ այդ Սենատի նախագահի պաշտոնը զբաղեցրած Տոկաևը:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.