Քաղաքացին պարտադիր ապրելու է մաքուր Երևանում. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ քաղաքացին պարտադիր ապրելու է մաքուր Երևանում, և քաղաքապետարանն արդեն իսկ դրան հասնելու ճանապարհին է:

«Մենք աղբահանության խնդրին տալիս ենք համալիր լուծումներ: «Սանիթեք» ընկերությանը սկզբում ասվել էր, որ եթե իրենք ապահովեն իրենց բնականոն աշխատանքը և ապահովեն Երևանի մաքրությունը, մենք միայն ուրախ կլինենք: Սկսեցինք նրանց հետ աշխատել ամենօրյա ռեժիմով, բայց տեսանք, որ իրենք թերանում են: Հենց սա է պատճառը, որ ձեռնարկում ենք այն միջոցառումները, որը դուք տեսնում եք»,- նշել է նա քաղաքապետը:

Իսկ ահա անդրադառնալով «Սանիթեք» ընկերությանը 13 մլն դրամ տուգանելուց հետո իրականացված աշխատանքների հարցին` քաղաքապետը նշեց, որ ընդհանրապես գոհ չի ընկերության աշխատանքից, սակայն համեմատության մեջ մի փոքր լավացել է տուգանելուց հետո:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.