Հայաստանի Բարձրագույն խմբի 8 ակումբ ստացավ ՈւԵՖԱ-ի արտոնագիր

Armsport.am-ի փոխանցմամբ՝ ապրիլի 23-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Նիստի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա», «Շիրակ» և «Փյունիկ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին ՈւԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար:

Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու 2019/2020թթ. ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:

«Արցախ» ֆուտբոլային ակումբը չէր դիմել ՈւԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար: Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ:

Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին Արտոնագրման պատասխանատուի և ֆինանսական փորձագետիկողմից: Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր 8 ակումբներին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.