Ադրբեջանի մեջլիսի նախագահը խաղաղության կոչ է արել

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը կոչ է արել պատգամավորներին զերծ մնալ արցախյան հակամարտության` ռազմական ճանապարհով լուծման կոչերից:
 
«Ինչի՞ մենք կարող ենք հասնել միայն նմանատիպ զգացմունքային, պատերազմի կոչեր անելով: Եթե հնարավոր է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել, ապա ինչու՞ ենք դեմ այդ մոտեցմանը». – նշել է Ասադովը: Այս մասին հայտնում է հայտնում է Yerkir.am-ը:
 
Ըստ Ասադովի, պատգամավորները պետք է զգույշ մոտենան խնդրին: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միշտ հայտարարում է, որ մեր տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ: Այդ իսկ պատճառով, պատգամավորները պետք է զգույշ լինեն իրենց` պատերազմի կոչերում».– հայտարարել է խորհրդարանի խոսնակը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.