Խնդիրը տեղական աշխատատեղերի պահպանման, ապահովան ու դրա  համար պատասխանատվություն ունենալն է. Մելքումյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում չի կիսել այն տեսակետը, թե իբր իրենց ամբողջ խմբակցությունը լծված է սպասարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շահերը։  Մելքումյանը  հայտարարել է, որ իրենց պատգամավորների ելույթները բխել են բացառապես հանրային շահից։

«ԲՀԿ-ն հարցադրումներ է կատարել աշխատատեղերի պահպանման և նոր աշխատատեղերի ստեղծման առումով, այս փուլում էլ ինքն իր դիրքորոշումը հայտնել է շատ պարզ ձևով։ Այսինքն՝ երկիր մտնում է ցեմենտ ու երկրիր մտնում է կլինկեր, ցեմենտի ու կլինկերի գների մեջ տարբերությունը 1-2 դոլար է, դա նույն ապրանքն է՝ կլինկերը խտացված ցեմետն է»,-ասել է նա։

Մելքումյանի խոսքով՝ քաղաքական ուժը  փորձել է խոսել՝ «Արարատցեմենտի» աշխատողների շահերից ելնելով։

«Ծառուկյանին կարող է շատ էլ շահեկան լինել, որովհետև  այլևս ցեմենտ կարող է չարտադրի ու ամբողջ ցիկլը՝ 1200-1400 աշխատողները, չաշխատեն, այլ պահի 120-140 աշխատողի, կլիկներ ներմուծի ու արտադրի ցեմենտ։ Խնդիրը տեղական աշխատատեղերի պահպանման, ապահովան ու դրա  համար պատասխանատվություն ունենալն է։ Այդ կոլեկտիվը չի կարելի փոշիացնել, և մեր ելույթները հենց սրան էին միտված»,-կարծիք է հայտնել պատգամավորը՝ միաժամանակ վստահեցնելով, որ իր և կուսակիցների շահագրգռվածության հիմքում դրված է հայրենական արտադրության խթանումը, հարկային ռեժիմի թուլացումը։ 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.