Պետական նախարարն ընդունել է փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների

Արցախպրեսի փոխնցմամբ՝Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 22-ին ընդունել է Արցախում փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների:

Ողջունելով ներկաներին՝  պետական նախարարը նշել է, որ հանդիպման նպատակն է կառուցողական քննարկման միջոցով վեր հանել ոլորտում առկա խնդիրները՝ կապված  ինչպես արտադրանքի արտահանման, այնպես էլ  տեղական պահանջարկի բարելավման հետ:
 
Փայտամշակող  ընկերությունների ներկայացուցիչները պետական նախարարին են ներկայացրել ոլորտում առկա  խնդիրները և հանդես եկել դրանց լուծման հնարավոր առաջարկություններով: Հանդիպմանը արծարծվել են նաև բնավճարների, հարկային օրենսդրությանը վերաբերող հարցեր:
 
«Մենք հնարավորինս սեղմ ժամկետում կքննարկենք ձեր կողմից բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները, որից հետո փոխադարձ ընդունելի տարբերակները  կներկայացնենք  ձեզ: Սակայն, մինչ այդ, հորդորում եմ՝  այսուհետ ևս  ձեր աշխատանքներում  առաջնորդվեք գործող կարգերի համաձայն», -իր խոսքում նշել է պետական նախարարը:
 
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ԱՀ Բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը և պատասխանատու այլ անձիք:
Մեկնաբանություններ