Մերսման սրահները թրաֆիքինգի օջախ են. Բագրատյան

ԱԺ-ում «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Գեմաֆին Գասպարյանին, կոչ է արել ուսումնասիրել Երևանի մերսման սրահներում կատարվողն ու ուշադրություն դարձնել թրաֆիքինգի ռիսկայնության բարձրացման վրա:

«Առաջարկում եմ, որ ձեր կառույցն ուսումնասիրի այս երևույթը և արգելող դրույթների մեջ նաև նշի Երևանում գործող մերսման սրահները, որ հնարավորինս արագ փակվեն այդ թրաֆիքինգի օջախները»,- ասաց Բագրատյանը:

Սրան ի պատասխան փոխնախարարն արձագանքեց. «Աջակցության գործընթացն իրականացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, պաշտպանության գործընթացը՝ Ոստիկանությունը: Ես կարող եմ ասել, որ 2018 թվականին 9 քրեական գործ է հարուցվել, որից երկուսը կարճվել է, մեկը վերաորակավորվել է և միայն մեկն է սեռական շահագործման հիմքով եղել: Ինչ վերաբերում է աջակցության գործընթացին, մենք միշտ պատրաստ ենք և աջակցում ենք»:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.