ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենատ Արտակ Դավթյանը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:

Զրուցակիցները քննարկել են մարտական պատրաստության համատեղ միջոցառումների  կազմակերպման հարցեր:

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը բարձր է գնահատել ապրիլի 1-ից 12-ը «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում ՀՀ զինված ուժերի և ՌԴ 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումների փոխգործակցության և առաջադրված ուսումնամարտական ու կրակային խնդիրների կատարման մակարդակը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.