Մեքենան բախվել է արգելապատնեշին ու գլխիվայր շուռ եկել

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ժամը 09։20-ի սահմաններում 26-ամյա Նորիկ Սառիկյանը Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևեր»-ի մոտ իր վարած Mercedes մակնիշի 34 RՍ 898 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշներին և մոտ 100 մետր արգելապատնեշը տապալել և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև Կոտայքի ճանշինի ծառայողները, ովքեր ճանապարհից հեռացրեցին երթևեկության համար խոչընդոտ դարձած տապալված երկաթե արգելապատնեշները։  

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.