Իրավունք չունենք հայրենական արտադրողներին մենակ թողնել իրենց խնդիրների հետ. Բագրատյան

Ապրիլի 20-ին հրավիրված  ասուլիսին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով  ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ, համոզմունք է հայտնել,որ իրավունք չունենք մեր հայրենական արտադրողներին մենակ թողնելու իրենց խնդիրների հետ, քանի որ  դրա հետևում կանգնած են հազարավոր քաղաքացիների ճակատագրեր։

«Ցավոք, իշխանական մեծամասնությունը չփորձեց օգտվել այս պարզ տրամաբանությունից, ապահովել ազատ մրցակցության հնարավորություն, ընդհակառակը՝ չկարողացանք համոզել, որ ոչ միայն ցեմենտի վրա պետք էր պետտուրք դնել, այլ նաև կլինկերի վրա, եթե պետտուրք չի կիրառվում կլինկերի վրա, որևէ ցեմենտ արտադրող ընկերություն դասական իմաստով այլևս չի արտադրի բարձրորակ ցեմենտ, այլ էժան կլինկերի հիմքի վրա ցեմենտ, որի ապագան կասկածելի է»,-հայտաարեց Բագրատյանը՝ նշելով, որ կլինկերով արտադրված ցեմենտի որակական  ցուցանիշները դեռևս ապացուցված չեն, և որևէ տվյալ չկա։ 

«Որևէ մեկը չի ցանկանա արտադրել մի ապրանք, որը շուկայում մրցունակ չի լինելու, այսինքն՝ ցեմենտ արտադրող Արարատի և Հրազդանի գործարանները շարունակեն արտադրել ու ցեմենտ վաճառել 40 000 դրամ մեկ տոննան, չեն կարող վաճառել, որովհետև նույն ժամանակ կբերեն կլինկեր, կներկրեն 10 000 դրամով և ապա որոշ աշխատանքից հետո 20 000 դրամով  վաճառեն։ Այսինքն՝ ինչո՞ւ պետք է արտադրեն բարձրորակ ցեմենտ, պահել այդքան աշխատատեղ, գրեթե չունենան շահույթ այն դեպքում, երբ կարող են կես գնով այդ ապրանքը վաճառել և 40-50 աշխատատեղ պահել»,-տեսակետ հայտնեց ԲՀԿ-ական պատգամավորը։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.