Արման Թաթոյանը և ՀՀ նախագահը քննարկել են ՄԻՊ-ի գործունեությանը, միջազգային կառույցների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր

Ապրիլի 18-ին հանդիպում ունեցա Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Քննարկել ենք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, միջազգային կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև Ադրբեջանում ազատազրկման դատապարտված մեր հայրենակիցներին, նրանց իրավունքներին և քաղաքացիական այդ մարդկանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող այն գործընթացներին, որոնց ներգրավված է Մարդու իրավունքների պաշտպանը»,-գրել է Արման Թաթոյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.