Իրանի հետախուզությունը շուրջ 300 «ԿՀՎ-ի լրտես» Է բացահայտել երկրում եւ տարածաշրջանում

Իրանի տեղեկատվության նախարարության (երկրի հատուկ ծառայության) ղեկավար Մահմուդ Ալավին հայտնել Է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության լրտեսական ցանցի բացահայտման մասին, որը գործում Է Իրանում եւ տարածաշրջանում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mehr գործակալությունը: «Դժվարին աշխատանքի արդյունքում, որը կատարվել Է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի դեմ, հայտնաբերվել Է 290 լրտեսից բաղկացած ցանց, որոնք գործում են տարբեր երկրներում, այդ թվում՝ Իրանում»,-հայտարարել Է Ալավին:

Նրա խոսքով՝ ԿՀՎ-ի տասնյակ աշխատակիցներ, որոնք ներդրվել Էին երկրի համար առանձնապես կարեւոր ոլորտներում, ձերբակալված են: Ալավին հավելել Է, որ Թեհրանը լրտեսական ցանցի վերաբերյալ տեղեկատվությունը հայտնել Է այլ պետությունների, որոնք նույնպես ԿՀՎ-ի գործակալների ձերբակալություններ են կատարել: Նա նաեւ նշել Է, որ, բացի ԿՀՎ-ից, իրանական հետախուզությունն զբաղվել Է նաեւ բրիտանական Մի-6-ի գործակալների բացահայտմամբ: Երկու գործողությունների մանրամասնությունները «կհայտարարվեն մոտ ժամանակներս», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.