Էլինա Դանիելյանը Թուրքիայում հավակնում է մրցանակային տեղի

Թուրքական Անթալիա քաղաքում մեկօրյա հանգստից հետո վերսկսվել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Մրցաշարի 7-րդ տուրում հայ շախմատիստուհիները հաջող են հանդես եկել:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները: Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը հաղթանակներ են տոնել:

7-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը վաստակել է 5 միավոր և առաջատարից հետ է մնում մեկ միավորով: 6 միավորով Ալինա Կաշլինկայան միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լիլիթ Մկրտչյանն իր ակտիվում ունի 4,5 միավոր:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.