Դավիթ Սանասարյանի նախազգուշացումը՝ Փաշինյանին. վտանգավոր զարգացումներ

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառամբ հանդես է եկել նախազգուշական ուղերձով՝ «պղտոր ջրում ձուկ որսացողների մասին»՝ կոչ անելով «տեղեկատվական տարատեսակ տարափի պայմաններում» մի պահ կանգ առնել և հիշել պետական շահի կարևորության մասին:

«Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը»,-եզրափակել է իր միտքը Սանասայանը:

Միևնույն ժամանակ ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Լենա Նազայանը հանդես է եկել սեփական գնահատականով՝ կապված Սանասարյանի շուրջ ընթացող զարգացումների հետ և հայտարարել. «Ես որևէ մեկի հանդեպ կասկած չունեմ, ամենակարևորը փաստն է: Ես վստահում եմ ԱԱԾ գործողություններին: Դավիթ Սանասարյանն էլ կարող է ի պաշտպանություն իրեն գործել»:

Միաժամանակ Նազարյանը վստահեցրել է, որ իրենք չեն բաժանելու մարդկանց յուրայինների և օտարների, ինչպես եղել է նախկինում, և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում յուրայիններ չկան: ԱԺ փոխնախագահը միաժամանակ բացառել էր այս ամենում քաղաքական որևիցե ենթատեքստի առկայությունը՝ ասելով. «Ես բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող է որևէ մեկը գործ սարքել և նաև բացառում եմ, որ որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ»:

Փաստսորեն՝ մի կողմից Սանասարյանն իրեն բացարձակ անմեղ է հռչակում՝ իր շուրջ ծավալվող գործընթացները փաստացի համարելով շինծու, մյուս կողմից՝ Փաշինյանի թիմի կարկառուն ներկայացուցիչ Լենա Նազարյանը խոսում է փաստի ուժի մասին: Այսպիսով՝ ակնհայտ է  դառնում, որ Սանասարյանի շուրջ ընթացող գործընթացները հետզհետե լիցքավորվում են ներիշխանական տարբեր խմբերի միջև բախում առաջացնող բացասական լիցքերով:

Սանսարյանի ֆեյսբուքյան գրառումից պարզ է դառնում, որ նա հաստատակամ է՝ մինչև վերջ պնդելու սեփական անմեղությունը: Ավելին՝ նա իշխանություններին պարզորոշ կեպով հասկացնում է, որ այս ամենը կարող է շատ վատ վերջանալ՝ հանգեցնելով վտանգավոր զարգացումների: Սանասարյանն այդ անում է՝ սեփական նվիրվածությունը հեղափոխությանը ընդգծելո՞ւ, թե՞ նույն Փաշինյանին նախազգուշացնում է ներիշխանական ճեղքի առաջացման վտանգի մասին, երբ իր հետ գաղափարական մտեմություն ունեցող իշխանական թևը, Սանասարյանի շուրջ ծավալվող իրադարձությունները, հակառակ նույն Լենա Նազարյանի, համարելով ոչ անաչառ, կարող է հակադրվել Փաշինյանին՝ այդպիսով առաջ բերելով փոխվստահության վակուում, յուրատեսակ ապստամբություն բարձրացնելով վարչապետի դեմ, հստակ ջրբաժան քաշելով իշխանական տարբեր խմբավորումների միջև, ինչն, անկասկած, հարված կլինի՝ առաջին հերթին ուղղված հենց Փաշինյանին, ում համար այսօր կենսական է սեփական թիմը համասեռ պահելու հրամայականը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.