Այս նախագծին կողմ քվեարկելու հետևանքով աշխատատեղեր են կրճատվելու, որը փորձ է արվում թողնել Գագիկ Ծառուկյանի ուսերին. Շաքե Իսայան

Tert.am-ի փոպանցմամբ` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանն ասել է՝ստիպված էր ելույթ ունենալ՝ հաշվի առնելով հարցի շահարկումը մամուլում։

Նա ասաց, որ երբ օրենքի նախագիծը դրվեց շրջանառության մեջ, հրապարակումներ եղան, թե կառավարությունը հենց Գագիկ Ծառուկյանի համար է այս նախագիծը մշակել։ ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, թե իրենք լուռ էին, որ զերծ մնան շահարկումից։ «Բայց հիմա, երբ փորձում են մեկնաբանել, որ այստեղ ընդհանրապես պարոն Ծառուկյանի շահի կամ անձի խնդիրը չէ, իրենց մեղադրում են, որ մի ամբողջ ֆրակցիա լծվել է Գագիկ Ծառուկյանի անձի շահերը սպասարկելու համար»,-ասաց նա։

Շաքե Իսայանի խոսքով՝ իրենք պարզ, մատչելի բացատրել են, որ պարոն Ծառուկյանի անձն առհասարակ կապ չունի այս ամենի հետ, այլ խնդիրն այն է, որ այս ամենին կողմ քվեարկելու հետևանքով աշխատատեղեր են կրճատվելու, որը նրա խոսքով՝  փորձ է արվում թողնել Գագիկ Ծառուկյանի ուսերին։

Պատգամավորը նշեց, թե այստեղ հայտարարում են, որ բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկել են, մինչդեռ վերջին փոփոխություններից հետո, երբ տուրքը կլինկերի վրա չի տարածվում, որևէ քննարկում, գոնե խոշորների հետ, չի եղել։

Իսայանը բացատրեց, թե ինչ է ներկայացնում իրենից կլինկերը, ըստ նրա, զրոյական տեղական արտադրանք տվողը պետք է կատարի տասը հաջորդական քայլ, որ ցեմենտ ստանա, իսկ երբ կլինկեր կա, մնում է մեկ-երկու գործողություն․ «Կլինկերից ցեմենտ ստանալը ընդամենը հինգ րոպե է։ Այսքանից հետո ի՞նչ եք կարծում, որևէ գործարան կշարունակի՞ նախորդ ութ գործողությունը կատարել, ապահովելով հսկայական աշխատատեղեր, վճարելով ամսական 3 մլն դոլար գազի և 1, 5 մլն դոլար էլեկտրաէներգիայի  վարձ, իհարկե խելամիտ տարբերակ չէ, և ստացվում է, որ գործարանները պետք է գնան աշխատատեղերի կրճատման»,-ասաց նա։

ԲՀԿ պատգամավորը նշեց, թե իրականում այդ գործարանները շահագրգռված չէին, որ կլինկերի վրա տուրք դրվի, քանի որ ասում են՝ ավելի ձեռնտու է կլինկերի դեպքում քիչ աշխատուժի հետ աշխատել և վճարել քիչ գումար ամսվա վերջում։ «Այսինքն՝ խնդիրը բացառապես աշխատատեղն է»,-ասաց նա և նշեց, որ պետք է այդ պատասխանատվությունը բոլորը վերցնեն և ասեն, որ պետությունը նման քաղաքականություն է որդեգրել։

Նա նշեց, որ տեղյակ է «Գաջ» ՓԲԸ-ի տարածած հայտարարության մասին, որ կլինկերի վրա տուրք սահմանելու դեպքում իրենց 128 աշխատողները կկրճատվեն։ Նա նշեց, որ նախ, անհամեմատելի են 1400-ը և 128-ը։

Բացի այդ, պատգամավորը նշեց, որ տվյալ արտադրամասի առաջնային պրոֆիլը ցեմենտի արտադրությունը չէ, նաև այդ արտադրամասերը կարող են տեղականներից կլինկեր ձեռք բերել, քանի որ տուրք չկա։ «Եթե որևէ որոշում ենք կայացնում, դրա համար պետք է ընդունենք, որ պատասխանատու ենք և ոչ թե սլաքներն ուղղենք այլ ուղղությամբ»,-ասաց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.