Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթեց Լոռիին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Արարատ-Արմենիան» Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալեց «Լոռիին»: 

Վարդան Մինասյանի թիմը խոշոր հաշվով հաղթանակ տոնեց, ինչի արդյունքում ամրապնդեց դիրքերն առաջին հորիզոնականում:

Առաջին կեսում «Արարատ-Արմենիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Ուգոչուկվուն, որը հիանալի օգտվեց մրցակցի դարպասապահ Արսեն Սիուկաևի անվստահ խաղից:

Հանդիպման վերջնամասում՝ 84-րդ րոպեին, «Արարատ-Արմենիայի» առավելությունը խոշոր դարձրեց փոխարինման դուրս եկած Անտոն Կոբյալկոն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.