Առաջարկելու ենք ՓԾ ոչ սպայական կազմի աշխատավարձերի որոշակի բարձրացում․ Ցոլակյան

Հենց հիմա մեզ մոտ նախապատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով մենք առաջարկելու ենք փրկարար ծառայության ոչ սպայական կազմի աշխատավարձերի որոշակի բարձրացում։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Թե քանի տոկոսով կբարձրանա փրկարար ծառայության շարքային և ենթասպայական անձնակազմի աշխատավարձը՝ նախարարը նշեց, որ հարցը դեռ քննարկման փուլում է։

 «Փրկարարների աշխատավարձը ցածր է։ Մեզ տրամադրվեց որոշակի գումար, որը հնարավորություն է տալիս տարվա մեջ 4 անգամ պարգևավճար տալ իրենց աշխատավարձի չափով, բայց մենք ցանկությունն ունենք նրանց աշխատավարձը բարձրացնել։ Իսկապես ցածր է փրկարարների աշխատավարձը. մարդն իսկապես իր կյանքն է վտանգի տակ դնում, և այդ մարդու աշխատավարձը շատ ցածր է»,- նշեց նա։

Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ շարքային անձնակազմի միջին աշխատավարձը ներկայումս 115 հազար դրամ է կազմում, իսկ սպայական կազմի միջին աշխատավարձը՝ 230 հազար դրամ։

«Այդ 115 հազար ստացողին պատճառաբանություն են անում, ասում են՝ 3 օր տանն են, 1 օր աշխատում են, բայց այդ 1 օրը 24 ժամ են աշխատում։ Երկրորդ՝ սա ամենօրյա վտանգավոր աշխատանք է, և իմ կարծիքով՝ պետք այդ մարդիկ բարձր աշխատավարձ ստանան։ Եթե համեմատենք այլ երկրների հետ, կտեսնենք, որ չգնահատված է մեզ մոտ»,- ասաց նախարարը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.