ԱՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ «Պետական սուրհանդակային կապի մասին» օրենք է ընդունել

Ազգային ժողովի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ 22 կողմ ձայնով ընդունվել է «Պետական սուրհանդակային կապի մասին» օրենքի նախագիծը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այն Խորհրդարանին է ներկայացրել ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը:
 
Նրա խոսքով՝ ԱՀ կառավարությունը մարտի 11-ի որոշմամբ հավանություն է տվել «Պետական սուրհանդակային կապի մասին» օրենքի նախագծին, և այն սահմանված կարգով ներկայացրել Ազգային ժողով:
 
«ԱՀ ԱԱԾ սուրհանդակային կապի բաժինը (այսուհետ սուրհանդակային կապի մարմին) ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներից մեկն է հանդիսանում: Այսօրվա դրությամբ սուրհանդակային կապի մարմնի գործունեությունը լիարժեք կարգավորված չէ համապատասխան նորմատիվ ակտերով, ինչը ոչնչով արդարացված չէ: Համեմատության համար պետք է նշել, որ «Պետական սուրհանդակային կապի մասին» օրենքը ՀՀ-ում գործում է 2009 թ.-ի հունիսի 11-ից: «Պետական սուրհանդակային կապի մասին» օրենքի ընդունման դեպքում կսահմանվեն սուրհանդակային մարմնի կողմից թղթակցության ընդունման, մշակման, պահպանման, փոխադրման և հանձնման հետ կապված առանձնահատկությունները, կհստակեցվի սուրհանդակային կապի մարմնի գործունեության իրավական հիմքը, խնդիրները և սկզբունքները: Օրենքի ընդունման դեպքում միայն հնարավոր կլինի սահմանել սուրհանդակային կապի մարմնի իրավունքները և պարտականությունները, կարգավորել այդ մարմնի աշխատակիցների իրավական պաշտպանվածությունը, նրանց կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառումը, ինչպես նաև դրանց պատասխանատվությունը»,- մանրամասնել է Ս. Շահրամանյանը:
 
Գլխադասային` ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.