Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի նախաձեռնությամբ ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, մայրաքաղաքի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է տոնական միջոցառում՝ նվիրված Սուրբ Զատկին:

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում   ասել է  Ստեփանակերտի  քաղաքապետարանի  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  բաժնի  պետ  Կարինե  Հարությունյանը՝   նշելով, որ  արդեն   երրորդ   տարին  է, ինչ  իրենք  կազմակերպում  են   նման  միջոցառում:
 
Նրա  խոսքով՝ միջոցառմանը  մասնակցելու  են  Ստեփանակերտի  հանրակրթական   դպրոցների, մանկապարտեզների ներկայացուցիչները, ինչպես  նաև  անհատներ, ովքեր  ցուցադրելու  են  իրենց  կողմից  ձևավորված շուրջ  30  զատկական  սեղաններ:
 
Տոնին  մայրաքաղաքի  մշակույթի  կենտրոնների  սաները  հանդես  են   գալու     ազգային  երգ  ու   պարով:
 
Խոսելով   տոնի  խորհրդի   մասին՝ մեր զրուցակիցը  մասնավորապես   ասել է. «Սուրբ Հարության՝ Զատկի տոնին հավատացյալները, բացի պատարագին մասնակցելուց, հատուկ պատրաստությամբ տոնը նշում  են նաև  իրենց  տներում՝ պատրաստելով  զատկական  ուտեստներ. Զատկի  սեղանի  զարդը  ներկած  ձվերն  են: Ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Սուրբ Զատկի տոնի շրջանում առավել կարևոր են աղոթքները, որը մարդկանց   զատում   է  մեղքերից   և   ճիշտ   ճանապարհ   ցույց  տալիս նրանց»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.