Պատասխանատվությունը մնաց Փաշինյանի վրա. սուպերվարչապետության բեռը

ԱԺ-ն հավանության է արժանացրել Կառավարության կառուցվածքին առնչվող նախագիծը, որի արդյունքում, փաստորեն, շատ իմաստներով պահպանվելու է սուպերվարչապետական համակարգն՝ առաջին հերթին Ոստիկանության ու ԱԱԾ-ի այն կարգավիճակի շնորհիվ, որ այժմ ունեն այդ կառույցները:

Վերջին օրերին շատ է խոսվել ու քննարկվել այն հարցը, թե որքանո՞վ է նպատակահարմար  ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը նախարարությունների կարգավիճակ չտալը, և կամ ի՞նչ կլինի, եթե այդ կառույցները ստանան քաղաքական երանգավորում: Հնչել են բազմաթիվ տեսակետներ՝ և՛ կողմ, և՛ դեմ: Ընդ որում՝ երկու պարագայում էլ հակադիր կողմերը կարողացել են ներկայացնել սեփական ճշմարտացիությունն հաստատող փաստարկներ:

Իհարկե, հասկանալի է իշխանությունների դիրքորոշումն այս խնդրում. այն շատ իմաստներով պայմանավորված է այն քաղաքական իրողություններով, որոնք բնորոշ են այսօր Հայաստանին: Հասկանալի է, որ որոշակի ռիսկայնություն կարող է առաջանալ հենց ներիշխանական համակարգում, եթե ուժայիններին տրվի քաղաքական ստատուս, դրանք քաղաքականցվեն:  

Մյուս կողմից, իհարկե, հարց է ծագում՝ կապված ուժայինների արդյունավետության բարձրացման հետ: Որքանո՞վ կբարձրանար կամ կտուժեր դրանց արդյունավետությունն, եթե դրանք ստանային քաղաքական կարգավիճակ:

Ոմանք պնդում են, թե ԱԺ առաջ հեշվետվողականությունը  կարող էր ստիպել այդ կառույցներին ավելի մեծ արդյունավետությամբ  իրականցնել սեփական գործառույթներն, ինչն,         իրականում, խիստ վիճելի պնդում է, քանի որ այսօր, խոշոր իմաստով, ԱԺ-ի համար որևիցե դժվարություն չի ներկայացնում ցանկության դեպում վերահսկել այդ կառույցների գործունեությունը կամ ստիպել հաշվետու լինել հասարակության առաջ: Ավելին՝ ներկա իրավիճակում շատ իմաստներով հենց Փաշինյանի համար է մեծագույն բեռ՝ փաստացի անձնական պատասխանատվություն ստանձնել   Ոստիկանության ու ԱԱԾ-ի արդյունավետության համար՝ հատկապես հաշվի առնելով երկրում ողջ թափով ընթացող հակակոռուպցիոն պայքարն ու դրանում համապատասխան մարմինների ներգրավվածության աստիճանը: Այսինքն՝ ուժայիններին քաղաքական կարգավիճակ չտալու հանգամանքը բարձրացնում է  անձնամբ Փաշինյանի անձնական պատասխանատվության աստիճանն, իսկ դա արդեն ոչ թե վայելք է   ենթարդում, այլ՝ հաշվետվողականության բեռի ծանրացում:

Մյուս կողմից՝ հեշտանում է նաև Փաշինյանի գործն, ով կարողանալու է խուսափել ավելորդ ներիշխանական խարդավանքների վրա  էներգիա ծախսելուց և կենտրոնանալ օրհասական դարձած խնդիրների լուծման վրա: Հարցն այստեղ ոչ թե  սուպերվարչապետական համակարգի պահպանվել-չպահպանվելն է, և կամ այն, թե ումից է այն ժառանգություն մնացել, այլ՝ կառավարման էֆեկտիվության բարձրացումն ու գործնական արդյունքերի հասնելը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.