ՄԻԵԴ–ը չի մերժել Մանվել Գրիգորյանի պաշտպանների դիմումը

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հերքել է վաղօրոք ստացված այն  տեղեկությունը, որ ՄԻԵԴ-ը մերժել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների պահանջը:

«ՄԻԵԴ-ը պաշտպաններին իրավունք է վերապահել քրեական գործի շրջանակներում ներկայացնել իրենց հետագա դիրքորոշումները, եթե նրանք կտեսնեն առևերույթ խախտումներ: ՄԻԵԴ-ը ոչ թե մերժել է մեր դիմումը, այլ ընդամենն ասել, որ չի կիրառում անհետաձգելի միջոցառումներ, այսինքն` «շանս» է տվել կառավարությանը»,–հայտարարել է Բաղդասարյանը:

Նրա խոսքով` ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ–ին իրազեկել է, որ Հայաստանում առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի Գրիգորյանի հիվանդությունները բուժեն. ՄԻԵԴ–ը հնարավորություն է տվել ՀՀ կառավարությանը, որպեսզի զբաղվի Գրիգորյանի բուժմամբ։

Ըստ պաշտպանի` երեկ իրենք ՄԻԵԴ–ից գրություն են ստացել, որտեղ նշված է եղել, որ դատարանն իրավունք է վերապահում պաշտպաններին անհապաղ դիմում ներկայացնել, եթե տեսնեն, որ Մանվել Գրիգորյանը ՀՀ-ում զրկվում է բժշկական մասնագիտական օգնությունից։

Պաշտպանը տեղեկացրեց նաև, որ Գրիգորյանը միայնակ չէ իր խցում, բայց հրաժարվեց մանրամասներ հայտնել։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.