Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ կքննարկի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 24-ին հանդիպում կանցկացնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ:

Զախարովան հայտնել է, որ հանդիպման ժամանակ ի լրումն այլ հարցերի կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Կողմերը կանդրադառնան նաև ահաբեկչության դեմ պայքարին, թմրանյութերի սպառնալիքներին և կիբեռանվտանգությանն առնչվող հարցերի:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ՌԴ կժամանի՝ մասնակցելու Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան  8-րդ համաժողովին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.