Իրանից ներկրվող ցեմենտի համար պետտուրք սահմանող օրենքի ընդունումից առաջ կանցկացվի քննարկում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել ևս մեկ անգամ, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, քննարկում կազմակերպել նախքան Իրանից ներկրվող ցեմենտի համար պետտուրք սահմանելու մասին օրենքի ընդունումը:

Այս մասին Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած ցեմենտի օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանը հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը:Նրա խոսքերով՝ պետք է հաշվի առնել կառուցապատողների, ցեմենտ օգտագործողների շահերը: Օրենքը քննարկման փուլում է, և դեռ ԱԺ-ի լիագումար նիստի օրակարգ պետք է ներառվի: Հաշվի առնելով նաև կլինկերի հետ կապված խնդիրները, որոնք բարձրաձայնվեցին թե կազմակերպությունների, թե արտադրողների կողմից, Վարչապետը հանձնարարական է տվել ևս մեկ անգամ, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, քննարկում կազմակերպել՝ նախքան նման օրենքի ընդունումը:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.