ԱԱԾ-ն խուզարկում է Միհրան Պողոսյանի առանձնատունը եւ նախկին գրասենյակը

ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն։  Միհրան Պողոսյանի գրասենյակն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«Հայտնում ենք, որ քիչ առաջ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն։ Ներկա պահին խուզարկություն է իրականացվում նաև Պողոսյանի նախկին գրասենյակում։ Այս ռեպրեսիվ քայլերը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում։ Ընդգծենք, որ ԱԱԾ այս միջոցառումները փաստացի հաջորդեցին Միհրան Պողոսյանի գրասենյակի ԱԱԾ տնօրենի արված հայտարարության հակադարձմանը»,–ասված է հայտարարության մեջ։



Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.