Արմատական բարեփոխումներ՝ Ճանապարհային ոստիկանությունում. ուշագրավ վիճակագրություն

Հեղափոխությամբ սկիզբ առած ու ժամանակի հետ մեկտեղ միմիայն թափ հավաքող բարեփոխումները, որոնք ընթանում են բոլոր ոլորտներում, ինչպես հայտնի է, ողջ թափով ընթացքի մեջ են նաև ոստիկանական համակարգում:

Եգոր Կարապետյանի ղեկավարման ներքո գտնվող  Ճանապարհային ոստիկանությունում հետհեղափոխական շրջանում էական դրական տեղաշարժեր են արձանագրվել, որոնք  համակարգի աշխատանքը բարձրացրել են իսկապես բարձր մակարդակի՝ շատ դեպքերում անգամ գերազանցելով հասարակական ամենալայն զանգվածների ամենահամարձակ սպասելիքները:

Ինչպես ընդհանուր ոստիկանական համակարգում շարունակվող բարեփոխումների, այնպես էլ կոնկրետ ՃՈ-ում ընթացող դրական պրոցեսների մեխը մեկն է՝ ինքը՝ քաղաքացին:

Այս իմաստով արժե շեշտել օրինակ այն, որ ՃՈ պետի անձնական ջանքերի շնորհիվ այսօր հնարավոր է դարձել խուսափել հերթերի կուտակումներից, քաղաքացիներին մատուցվող սպասակման որակն էլ էապես բարձրացել է:

Հսկայական քայլեր են կատարվել ճանապարհատրանսպորատային պատահարների արդյունքում զոհերի թվի կրճատման ուղղությամբ:

Norlur.am-ը փոձել էր ճշտել, թե այդ իմաստով վերջին շրջանում ինչպիսի՞ վիճակագրական դինամիկա է նկատվում և պարզել էր, որ 2019-ի հունվաի 1-ից մինչ օրս 15 զոհ պակաս է եղել՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, և սա այն պարագայում, երբ պաշտոնական թվերով անցած տարի երկիր ներմուծված մեքենաների թվաքանակը կազմել է 70000 միավոր, իսկ վերջին ամիսներին էլ՝ ևս 30000: Այսինքն՝ շնորհիվ ձեռնարկվող էֆեկտիվ միջոցառումների ՃՈ-ին հաջողվել է գրանցել նման դրական ցուցանիշ՝ հակառակ այն հանգամանքի, որ վերջին շրջանում երկրում մեքենաների թիվը փաստացի 100000-ով ավելացել է, իսկ ՃՈ անձնակազմի թիվը՝ մնացել նույնը:

Ընդ որում՝ մի հատկանշական հանգաանք ևս. մեքենաների թվաքանակի աճին զուգահեռ ի հայտ է գալիս  բավարար թվով կայանատեղիների պակասի խնդիրն, ինչը, թերևս, բնական է, քանի որ հասկանալի է՝ Երևանը ռետինե չէ և չի ընդլայնվում, կայանատեղիների թիվն ավտոմատ կերպով չի ավելանում: Քաղաքն այլևս  ֆիզիկապես ընդունակ չէ, պատկերավոր ասած, սպասարկել այդքան մեծ թվով ավտոմեքենաներ, ինչն էլ, իր հերթին, առաջ է բերում  անվտանգային լրջագույն խնդիրներ: Անկասկած, այս հարցը պետք է գտնվի պատկան մարմինների ուշադրության կենտրոնում, ու չնայած ՃՈ-ին հաջողվում է տիտանական ջանքերի շնորհիվ փրկել իրավիճակը, սակայն հասկանալի է, որ միայն ՃՈ-ով հարցը չի կարող սահմանափակվել, և վաղ թե ուշ պետական համապատասխան օղակները պետք է մի ելք գտնեն՝ քաղաքը կոլապսից փրկելու:

Չնայած այս ամենին, չնայած ՃՈ գործադրած ջանքերին որոնց արդյունքում, փաստորեն, հաջողվում է կարևոր խնդիրներ հարթել, հաճախ լսվում են քննադատություներ նույն ՃՈ-ի հասցեին, որոնք որևիցե տրամաբանության մեջ չեն տեղավորվում և հաճախ մերկապարանոց են, ինչպես ցույց են տալիս փաստական տվյալները:

Ի դեպ՝ վերջերս որոշ փաստաբաններ ինչ-որ ԶԼՄ-ների միջոցով փորձել էին ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին մեղադրել ՃՈ-ի հետ որևիցե կապ չունեցող զավեշտալի մեղքերի մեջ. իբր Սահմանդրական կարգ է տապալվել և այլն:

Մեղադրաքներն այնքան  զավեշատալի են, որ, անկասկած, դրանց անդրադառնալու կարիք ընդհանրապես չկա, պարզապես  հարցն այստեղ այն է, թե ո՞ւմ է կոնկրետ ձեռնտու շահարկել այս թեման և ի՞նչ նպատակով, ո՞վ  է կոնկրետ «աչոկ հավաքում»՝ «պղտոր ջրում ձուկ որսալով»:

Ա՛յ սա իսկապես արժե պարզել ու պարզաբանել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.