Ահազանգ՝ Վանեցյանին

Ինչպես հայտնի է դարձել, ապրիլի 17-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած սահմանախախտի:

Սահմանախախտը, որը ձերբակալվել է Արտաշատի սահմանապահ ջոկատի կողմից, հարցաքննության ընթացքում պարզաբանել է, որ Պակիստանի քաղաքացի է և իբր նպատակ է ունեցել հասնել ԵՄ անդամ երկրներ:

Բոլորովին գաղտնիք չէ, որ վերջին շրջանում բավական ակտիվացել են նմանօրինակ պատահարներն, երբ չգիտես որտեղից ու ինչպես հանկարծ Ասիական աշխարհամասից հայտնվում են մարդիկ, ովքեր պարբերաբար հատում են հայ-թուրքական սահմանը: Ընդ որում՝ ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, այդպիսիք հիմնականում հանդիսացել ու հանդիսանում են պակիստանցիներ՝ մի երկրի քաղաքացիներ, որն, ինչպես հայտնի է, դեռևս չի էլ ճանաչել Հայաստանի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի անկախ սուբյեկտ:

Պատահակա՞ն է այս ամենը, թե՞ իրականում գործ ունենք շատ վտանգավոր երևույթի հետ՝ հաշվի առնելով նաև այն, որ մայրաքաղաքում հետզհետե ավելանում է նույն պակիստանցիների կամ առնվազն այդ ազգությանը բնորոշ արտքինով մարդկանց թվաքանակը՝ տարբեր հանգամանքներից ելնելով:

Կա կարծիք, օրինակ, որ այս ամենն իրականում մեկ գործընթացի տարբեր դրսևորումներ են, և այս խաղի նպատակը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգութան համար անհաղթահարելի սպառնալիքներ ստեղծելը: Ինքնին խոսուն է այն հանգամանքը, որ նույն Պակիստանը Ադրբեջանին համարում է Անդրովկասում իր ռազմավարական դաշնակիցն ու ի սեր Բաքվի՝  թշնամի է հռչակել Երևանին: Մի իրավիճակում, երբ տոտալ պատերազմի վտանգը միանգամայն իրական է, և այդ մասին խոստովանում են անգամ հայ գեներալներն ու զինվորականները, փաստացի տեղի է ունենում աղետալին. Հայաստանը լցվում է հայ-թուրքական սահմանը տարբեր պատճառաբանություններով խախտել սիրող պակիստանցիներով, որոնց՝ այստեղ գտնվելն իրականում կարող է դավադիր պլանի մի մաս լինել, երբ արտաքին թշնամու դեմ  կենացմահու պայքարին զուգահեռ Հայստանի հատուկ ծառայությունները պատերազմի թեժ պահին ստիպված կլինեն պայքարել նաև երկրի ներսում ադրբեջանամետ տարրերի դեմ, որոնց առաքելությունը թեպետ  դեռևս  գաղտնիք է մնում, բայց դժվար չէ կռահել, թե ինչ կարող է կատարվել Հայաստանում, եթե թշնամական պետության  ներկայացուցիչներից առնվազը ոմանք, հրահանգավորվելով իրենց պետության հատուկ ծառայությունների կողմից կամ հենց Ադրբեջանից, սկսեն ասենք ահաբեկչություններ կազմակերպել Հայստանի հերսում՝ թիկունքից հարված հասցնելով պետությանը, ջլատելով հայկական ուժերը:

Ո՞րն է ելքը: Ելք գտնելն, անկասկած, նման իրավիճակները հանգուցալուծելու առաքելություն ունեցղ պետական մարմիների գործառույթն է, սակայն ակնհայտորեն վատ չէր լինի, եթե ընդհանրապես պետական մակարդակով արգելվեր Պակիստանի անձնագիր ունեցող անձանց մուտքն երկիր: Համենայն դեպս՝ հայկական անձնագրով մեկը դժվար թե կարողանար մուտք գործել  Պակիստան՝ սուբյեկտ, որի գերնպատակներից մեկը Հայաստանի ոչնչացումն է, Ադրբեջանի առաջխաղացումը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.