Լոնդոնում ձերբակալել են բնապահպան ակտիվիստների

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում բնապահպանության կարգախոսներով բողոքի ցույց կազմակերպած ակտիվիստները փակել են Վաթերլո կամուրջը:

Ակցիան նախաձեռնել է «Ապստամբություն ոչնչացման դեմ» խմբավորումը, որը կառավարությունից պահանջում է անհապաղ ձեռնարկել շրջակա միջավայրի պաշտպանության միջոցներ, հայտարարել էկոլոգիական արտակարգ դրություն և մինչև 2025 թվականը զրոյի հասցնել ջերմոցային գազերի արտանետումը:

Ակցիայի մասնակիցներից 122-ին այսօր ոստիկանները ձերբակալել են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.