Գրիգոր Ներսիսյանին նշանակել գնումների հետ կապված բողոքներ քննող անձ՝ հինգ տարի ժամկետով

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով, 9-րդ հոդվածի 9-րդ մասով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 8-րդ մասով և 48-րդ հոդվածով՝ Գրիգոր Ներսիսյանին նշանակել գնումների հետ կապված բողոքներ քննող անձ՝ հինգ տարի ժամկետով: Նիկոլ Փաշինյան Գրիգոր Ալբերտի Ներսիսյան 1986թ., 31 օգոստոսի, ՀՀ, ք. Երևան Կրթություն 2000-2002 թթ.- ՀՊՄՀ-ի հենակետային վարժարան, ֆիզմաթ հոսք 2002-2007թթ.– Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ֆինանսահաշվային ֆակուլտետ 2007-2010թթ.- Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի տնտեսագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ 2018թ.- Դոկտորանտ, իրավաբանական գիտությունների` ԺԲ.00.02 (հանրային իրավունք) մասնագիտությամբ Գիտական աստիճան Մանկավարժական գիտությունների թեկնածու, ԺԳ. 00. 02 - Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա, ատենախոսություն «Կրթական համակարգի աշխատողների աշխատանքային շահադրդման սոցիալ-մանկավարժական պայմանները» Աշխատանքային փորձ 2008-2010 թթ.- Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվապահ 2010-2012 թթ.- Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի տնտեսագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս (համատեղություն) 2010թ.- «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում որպես դասախոս (համատեղություն) 2010-2015 թթ.- Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի նյութատեխնիկական ապահովման վարչության գնումների համակարգման բաժնի պետ 2015թ.-2019թթ. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի 2-րդ վարչության գլխավոր մասնագետ 2016թ.- մինչ օրս Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բնական գիտությունների ամբիոնի վարիչ (համատեղություն) 2018թ.-«Հանրային ֆինանսների մոնիտորինգ» ՀԿ-ի նախագահ (հասարակական հիմունքներով) Պետական ծառայության դասային աստիճան 2012թ.- Շնորհվել է Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան Դասավանդման փորձ Տնտեսագիտության տեսություն, ֆինանսական իրավունք, կառավարչական հիմունքներ Ուսումնամեթոդական և գիտամեթոդական աշխատանք  Մագիստրոսական թեզերի ղեկավարում  Ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովերի նախագահ Գիտական աշխատություններ, հոդվածներ Մի շարք գիտական աշխատությունների և մենագրության հեղինակ Ընտանեկան կարգավիճակը Ամուսնացած է, ունի մեկ դուստր: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.