Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց

ՀՀ ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում չհաստատեց Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Ընտրությունը կայացել է ապրիլի 16-ին ԱԺ փակ քվեարկությամբ:

Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր: Քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 2-ը:  Կողմ է քվեարկել 24 պատգամավոր, դեմ` 75:

Գոռ Հովհաննիսյանին այդ պաշտոնում առաջադրել էր ՀՀ նախագահը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.