Գագիկ Ծառուկյանը՝ «ԱրարատՑեմենտի» խնդրի մասին

Aravot.am-ի հաղորդմամբ՝ ապրիլի 16-ին «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ սեփականատեր Գագիկ Ծառուկյյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք գործարանում ստեղծված իրավիճակը, ի՞նչն է պատճառը, որ նման ծանուցումներ եք ուղարկել աշխատակիցներին՝ պատասխանեց. «Հիմնական պատճառը հանձնաժողովն է, քանի որ այդ խնդիրը քննարկվել է էկոնոմիկայի նախարարի հետ, նայելով պարսկական ցեմենտ եւ ասենք թե տեղի արտադրանքը՝ որոշումը ճիշտ կայացրել էր: Մենք էլ դրա համար 50 հազարը սարքել էինք 40 հազար, որ ավելի մեծ պահանջարկ լինի: Իսկ այսօր չգիտեմ ով ինչ անձնական շահերի շնորհիվ հանձնաժողովը որոշում է կայացրել՝ թող էդքան ընտանիք չաշխատի, այլ կլինկերի վրա տուրքը չդրվի: Հենց կլինկերը հիմնական ցեմենտի ամենակարեւոր մասն է, որի հիմնական ծախսերի 90 տոկոսն է: Ասենք թե կլինկերը 100 հազար տոննա ստանալու համար հարկավոր է 3 մլն դոլար գազի գումար վճարել, 1.5 մլն հոսանքի գումար վճարել, 1350 հոգու աշխատավարձ տալ: Իսկ եթե ասենք թե իրենք որոշում են կայացնում կլինկերի վրա տուրք չդնել, որը իրենց անձնական շահերի որոշ ծանոթ-բարեկամով խնդիր լուծել եւ պրովակատորներին ուղարկել ցեմենտի գործարան, որ նրանք ընդհանրապես կապ չունեն ցեմենտի գործարանի հետ, ասում են՝ խի՞ ես եկել, ասում է՝ եկել եմ ցեմենտի գործարանի աշխատողների շահերը պաշտպանեմ: Ցեմենտի գործարանի շահերը համապատասխան վարչապետը պաշտպանում է, սեփականատերը պաշտպանում է, պետք է միայն պահանջվի հանձնաժողովի նախագահից: Երեկ երեկոյան հանդիպել են ԱԺ-ում Թունյանը, Սարգսյանը: Սա անընդունելի է: Հանձնաժողովը եթե որոշում է կայացրել, որ պետք է կլինկերը չհարկվի, տուրք չվճարի, ի՞նչ է պատահել, հենա մենք չենք արտադրի, կլինկեր ենք բերելու, ի՞նչն է խնդիրը: Ասում են՝ թող մի քանի հարյուր ընտանիք էլ անգործ մնա»: 

Մի քանի օր առաջ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և հավանության էր արժանացավ «Պետական տուրքի» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագիծը: 


Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.