Արցախ ներմուծված ապրանքների ծավալն առաջին եռամսյակում աճել է 10%-ով

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արցախի Հանրապետության տարածք են ներմուծվել 28.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը շուրջ 2.6 մլրդ դրամով կամ 10 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշը:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, նույն ժամանակահատվածում արտահանվել են 21.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24.9 մլրդ դրամի դիմաց կամ պակաս 12.4 %-ով, ինչը պայմանավորված է հանքագործական արտադրանքի արտահանման ծավալների նվազմամբ:
 
Աղբյուրի հաղորդմամբ՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծումները կազմել են ընդհանուր ներմուծումների 56.2 %-ը, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` 43.4 %-ը, իսկ արտահանումները կազմել են ընդհանուր արտահանումների համապատասխանաբար` 85.8 % և 13.9 %:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.