Արարատյան ավտոմաքսատուն-վարչությունում կատարվել են ավտոմաքսազերծման գործընթացի բարեփոխումներ

Արարատյան ավտոմաքսատուն-վարչությունում ավտոմաքսազերծման գործընթացը բարեփոխվել է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը:

«Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը ապակենտրոնացվել է և բացի Արարատյան թիվ 2 բաժնից (Նորագավիթի ավտոմաքսատուն) մաքսազերծում կատարվում է նաև մնացած բոլոր մաքսատներում: Արարատյան թիվ 2 ձևակերպման բաժնում ավելացվել է 5 սպասարկող և նախկին 8 տեսուչի փոխարեն հիմա սպասարկում են 13ը: Տեղադրվել է հերթերի կառավարման համակարգ և տարվում են աշխատանքներ օնլայն հերթագրման ուղղությամբ: Ավտոմաքսազերծման գործընթացի շղթայից դուրս են եկել ոստիկանության և CO գործառույթները, կրճատելով մաքսազերծման համար տրամադրած ժամանակը: Հանրապետության բոլոր մաքսատներն աշխատում են առանց ընդմիջում»,- գրել է Ներսիսյանը:
 
ՊԵԿ փոխնախագահը նաև նշել է, որ 2018թ. ապրիլ ամսին ներմուծվել էր 4324 ավտոմեքենա, իսկ 2019թ-ի ապրիլի 15 դրությամբ արդեն ներմուծվել է 4706 ավտոմեքենա (108%):
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.