Կարեն Ասլանյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4։2 հաշվով հաղթել է սերբ Մատե Նեմեշին։ 

Հիշեցնենք, որ 67 կգ քաշային կարգում որակավորման փուլում Կարեն Ասլանյանի մրցակիցը Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանն էր: Լարված գոտեմարտում ըմբիշները չէին կարողացել հնարք կատարել, սակայն զգուշացումներով՝ 0:4 հաշվով, Կարենը պարտվել էր Գևորգին: Հետագայում Սահակյանը հասել էր եզրափակիչ, ինչը հնարավորություն էր ընձեռել Ասլանյանին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար:

Սփոփիչ առաջին գոտեմարտում Ասլանյանը ժամանակից շուտ՝ 9:1 հաշվով առավելության էր հասել բելառուս Յարոսլավ Կարդաշի նկատմամբ, այնուհետև, կրկին ժամանակից շուտ, 8:0 հաշվով հաղթել էր բուլղարացի Կոնստանտին Ստասին: Նշենք, որ քիչ հետո Հրանտ Կալաչյանը 72 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար կպայքարի խորվաթ Դոմինիկ Էտլինգերի հետ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.