Հանդիպումից ակնկալում եմ, որ այն հանձնարարականը, որ Ադրբեջանի նախագահի հետ տվել ենք Արտաքին գործերի նախարարներին, կկատարվի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումից ակնկալում է, որ երկու կողմերը կփորձեն մոտեցնել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին հայտնեց ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում:

«Հանդիպումից ակնկալում եմ, որ այն հանձնարարականը, որ Ադրբեջանի նախագահի հետ տվել ենք Արտաքին գործերի նախարարներին, կկատարվի: Իսկ այդ հանձնարարականը մեր օրակարգերի շուրջ քննարկումներ ունենալն ու դիրքորոշումները մոտեցնել փորձելն է»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հանդիպմանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրանում տարօրինակ բան չկա:

«Որևէ տարօրինակ բան չկա, որովհետև Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից է: Այդպիսի պրակտիկա եղել է և կլինի: Թե Ռուսաստանի ԱԳ նախարարի հովանու ներքո կարող են հանդիպել, թե Ֆրանսիայի, և թե Միացյալ Նահանգների»,- ասաց Փաշինյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.