ԱԺ հաձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ համաձայնագրին

Հայաստանի և Արգենտինայի միջեւ համաձայնագիրը երիտասարդներին երկկողմ պայմաններով հնարավորություն է տալիս կարճաժամկետ բնակության նպատակով այցելել երկրներ: Ապրիլի 15-ին Արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հաձնաժողովի նիստին «Հայաստանի Կառավարության և Արգենտինայի Կառավարության միջեւ արձակուրդների և աշխատաքների մասին համաձայնագրի» վավերացման  հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց փոխարտգործնախարար Գրրիգոր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ տվյալ այցելությունները կարող են ինչպես աշխատանքային, այնպես էլ կրթական բնույթ կրել:

«Ընդ որում տվյալ համաձայնագրի հնարավորություններից կարող օգտվել 18-38 տարեկան Հայաստանի եւ Արգենտինայի քաղաքացիները», - պարզաբանեց Հովհաննիսյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն  տվեց համաձայնագրին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.