Զարթոնքի համայնքապետարանում խախտումներ ենք հայտնաբերել.Սանասարյան

Զրուցեցինք գյուղապետի հետ, երկուշաբթի օրն իր ասելիքը կասի: Tert.am-ի հաղոդմամբ՝ այս մասին բնակիչներին ասել է Դավիթ Սանասարյանը: Նա նշել է, որ որոշակի խախտումներ կան։ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալն ավելացրել է, որ ուսումնասիության արդյունքում որոշակի խնդիրներ առկա են, և հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքներ կան:

Դավիթ Սանասարյանը խոստացել է՝ եթե ոչ երկուշաբթի, ապա երեքշաբթի օրը իրենց տեղեկանքը կուղարկեն Դատախազություն՝ կոչ անելով գյուղացիներին գնալ իրենց գործերին, որևէ ծայրահեղ քայլի չգնալ և սպասել մինչև երկուշաբթի:

Նշենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում այսօր առավոտից լարված իրավիճակ է տիրում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.