Պարզվել են Զարթոնքում զինված միջադեպի մի շարք հանգամանքներ

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում գրանցված միջադեպի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ -ի 258-ի հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։ Երկու քաղաքացի ձերբակալվել է»,-ասաց Խաչատրյանը։

Իր հերթին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները:

«Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողություններ միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների քրեաիրավական գնահատակ տալու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Հարությունյանը:

Նշենք,որ Զարթոնք համայնքում լարված վիճակ է: Ոստիկանության հաղորդմամբ` միաջդեպի մասնակիցների մեկը որսորդական հրացան է գործադրել։

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը գնացել է երկաթգիծը փակած Զարթոնք համայնքի բնակիչների հետ հանդիպման, որոշ ժամանակ անց բացել են երկաթուղու ճանապարհը։

Հիշեցնենք, որ երեկ Զարթոնք գյուղի բնակիչները փակել էին Արմավիր-Երևան միջպետական  ճանապարհը՝ պահանջելով համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.